Ինկերի կողմից զոհաբերվող դեռահասները երկար ժամանակ կոկայի տերեւներ եւ գարեջուր են օգտագործել: Նման եզրակացության են եկել մի քանի երկրների հնագետները, որոնք ուսումնասիրել են 1995թ հայտնաբերած դեռահաս աղջկա մումիան: Ավելի վաղ գիտանակնները կարծում էին, որ զոհերին թմրանյութեր տալիս էին միայն մահից առաջ եւ լեռնագագաթ բարձրանալիս, որտեղ իրականացվում էր ծիսակարգը, փոխանցում է Nature News-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են աղջկա մնացորդները, որը մահվան պահին մոտ 13 տարեկան է եղել: Նրանք ուսումնասիրել են աղջկա մազերը, ինչի արդյունքում բացահայտվել, որ դրանց մեջ առկա է կոկաինի եւ կոկաէթիլենի՝ կոկաինի մոտաբոլիտներից մեկի, պարունակություն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Նախկինում հետազոտողները համարում էին, որ զոհերին թմրանյութեր տալիս էին միայն մահից առաջ եւ լեռնագագաթ բարձրանալիս: Ենթադրվում էր, որ նրանք ստանում էին նաեւ ինչ-որ թմրեցնող նյութ, որը պետք է թեթեւացներ զոհաբերության ընթացակարգը: Հնագետները հայտնաբերել են նաեւ ալկոհոլի օգտագործման նախանշաններ՝ նրանք մոտ մեկ տարի բավականին շատ գարեջուր են օգտագործել:





























