Հարավային Կորեայում աշխարհում ամենից շատ են սիրում թանկ հեռախոսներ: Ըստ Strategy Analytics գործակալության՝ աշխարհում հեռախոսի ամենաբարձր միջին գինը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 415 դոլար: Երկրորդ տեղում է Ճապոնիան (390 դոլար), երրորդ տեղում՝ Կանադան (350 դոլար): Չորրորդ տեղում է ԱՄՆ-ն (323 դոլար), իսկ հինգերորդում՝ Նորվեգիան (281 դոլար):
Ամենաթանկ սմարթֆոնները վաճառում են Հոնկոնգում: Այնտեղ սմարթֆոնի միջին գինը կազմում է 814,6 դոլար: Gartner-ի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Հարավային Կորեան, առաջատարների հնգյակն են եզրափակում Թայվանը, ԱՄՆ-ն եւ Լեհաստանը, ուր տեխնոլոգիական նորույթի միջին գինը հասնում է մինչեւ 643,5 դոլար, 625 դոլար, 523,5 դոլար եւ 510 դոլար համապատասխանաբար, հաղորդում է Vesti.ru-ն:
Կորեացիներն այլ երկրների քաղաքացիներից ավելի շատ են հեռախոսներ փոխում. անցյալ տարի Կորեայի բնակիչների 67,8%-ն իրենց հեռախոսները փոխարինել են ավելի ժամանակակիցով: Ըստ Strategy Analytics-ի՝ այս տարի նրանց քանակը գերազանցում է 70%-ը: Այնուհետեւ այն կսկսի նվազել՝ սմարթֆոնների շուկայում նորամուծությունների ներմուծմանը զուգահեռ: Չորս տարի անց կորեացիների միայն 62,9%-ը կփոխի հեռախոս, քանի որ սմարթֆոնների զարգացման շուկան գրեթե սպառված կլինի:




























