Իրանում Թավրիզի հեղափոխական դատարանը ադրբեջանցի ակտիվիստներ Իլգար Մուեզինզադեի եւ Մոհամեդ Ռաշիդի նկատմամբ դատավճիռներ է կայացրել: Նրանք մեղադրվում են ազգային անվտանգությունը խաթարելու եւ հակակառավարական քարոզչության մեջ, հաղորդել են Աշխարհի ադրբեջանական կոնգրեսում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մեղադրյալներից մեկը դատապարտվել է 2 տարի եւ 91 օր ազատազրկման, մյուսը՝ 91 օրվա եւ 1 ամսվա:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Ռաշիդը ձերբակալվել է ապրիլի 30-ին, իսկ Իլգար Մուեզինզադեն՝ մայիսի 8-ին, փոխանցում է «Ռոսբալթը»:

Բացի այդ Թավրիզի հեղափոխական դատարանը 6 ամիս կալանքի է դատապարտել 60-ամյա ադրբեջանցի կոմպոզիտոր Հասան Դեմիրչին: 6 ամիս ազատազրկման է դատապարտվել նաեւ քաղաքական ակտիվիստ Արեշ Մոհամադը՝ հակակառավարական քարոզչության համար: