Գերմանական Իլմենաու քաղաքում այս ամառ  բացվել է  «Robots Bar & Lounge» բարը, որտեղ այցելուներին սպասարկում է Կարլ անունով հումանոիդը:

Նա նախագծվել է ինժեներ Բեն Շեֆերի կողմից, որը ղեկավարում է մարդանման ռոբոտների արտադրության «H&S-Robots» ընկերությունը: Կարլը կարողանում է ոգելից խմիչքներ լցնել, կոկտեյլներ պատրաստել, ինչպես նաեւ կարճ զրույցի բռնվել հաճախորդների հետ:

«The Daily Mail»-ը  գրում է, որ այն պատրաստվել է «KUKA» ընկերության հին ռոբոտների մասերից:  Զրույցի նրա բառապաշարն առայժմ հարուստ չէ, սակայն հեղինակը նրան կատարելագործելու լուրջ մտադրություններ ունի: Շեֆերը պատրաստվում է նման ռոբոտներ ներդնել ռեստորանային բիզնեսում, տեղեկացնում է  «NEWSru.com»-ը: