Թեհրանում ստորագրվել է համաձայնագիր Իրանի եւ Սիրիայի կենտրոնական բանկերի միջեւ՝ Սիրիային Իրանից նավթ ներմուծելու համար 3,6 մլրդ դոլարի վարկ տրամադրելու մասին: Համաձայնագիրը Սիրիական կողմից ստորագրել է Սիրիայի ԿԲ նախագահ Ադիբ Մեյալին, իրանական կողմից՝ Իրանի ԿԲ նախագահ Մահմուդ Բահմանին:
Միաժամանակ Սիրիայի նավթի նախարար Սուլեյման Ալ-Աբբասը Թեհրանում նախարար Ռոստամ Քասեմիի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաստատված ծրագրերը, մասնավորապես՝ Իրաքի տարածքով նավթի առաքումը Սիրիա: Քննարկվել են երկկողմ համագործակցության այլ հարցեր եւս:





























