Facebook սոցկայքի էջերին առաջիկայում կարող են գովազդային տեսահոլովակներ հայտնվել:Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների, որոնք ծանոթ են իրավիճակին:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ գովազդային հոլովակների տեւողությունը կլինի 15 վայրկյան: Մեկ օրվա շրջանառության համար սոցցանցը ծրագրում է ստանալ 2,5 մլն դոլարի եկամուտ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է: Այստեղ սեփական էջ ունի մոտ 1,15 մլրդ մարդ: Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները: