Սարքը, որն ուղեղը սառեցնում է քթանցքի միջոցով, այնտեղ սառեցված հեղուկ փոխադրելով, կարող է բուժել միգրենը, պատմում է The Daily Mail-ը: Այն օգնում է նաեւ կլաստերային գլխացավի դեպքում: 20-րոպեանոց ընթացակարգի շնորհիվ գլխուղեղի լայնացած անոթները սառում են եւ նեղանում: Բացի այդ գլխուղեղ է անցնում արդեն սառեցված արյուն:

Գիտնականները որոշել են ուղեղի վրա քթի միջոցով ազդել, քանի որ այստեղով են անցնում բազմաթիվ արյունատար անոթներ: Սարքը ստուգել են 15 հիվանդների դեպքում: Հենց հեղուկը հասնում է քթի խոռոչի մակերեսին, այն գոլորշանում է, իսկ ցավի սրությունը՝ մեղմանում, փոխանցում է MedDaily.ru-ն:

Գիտնականները դեռեւս պետք է հետեւեն փորձարկումների մասնակիցներին, որպեսզի հասկանան՝ որքանով է մեթոդը անվտանգ ու արդյունավետ: