Հայաստանում 2012 թ. իրականացվել է 9,7 մլրդ դրամի (մոտ 25 մլն դոլար) գիտատեխնիկական աշխատանք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Գիտատեխնիկական աշխատանքների երեք քառորդից ավելին գիտահետազոտական ծառայություններն են, մոտ 20%-ը՝ նախագծակոնստրուկտորական: Իրականացվում են նաեւ փորձնական նմուշների պատրաստման եւ շինարարության նախագծման աշխատանքներ:

Ըստ աշխատանքի տեսակների՝ առաջին տեղում է կիրառական հետազոտությունները՝ 6.3 մլրդ դրամ, դրան հետեւում են գիտատեխնիկական մշակումները՝ 1.7 մլրդ դրամ եւ հիմնարար հետազոտությունները՝ 1.3 մլրդ դրամ;

Գիտատեխնիկական աշխատանքներով զբաղվում են 72 գիտական հիմնարկներ, որից 30-ը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, 13-ը գտնվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ, 7-ը՝ առողջապահության նախարարության:

Գիտատեխնիկական աշխատանքներով զբաղված են 5598 մասնագետներ, որից 1595-ը գիտությունների թեկնածու են, 401-ը՝ գիտությունների դոկտոր: