Միլիոնավոր մարդկանց կողմից սմարթֆոնների լայն կիրառումը հանգեցրել է ձեռքերի մատների վնասվելուն, նշում են բժիշկները: Բրիտանիայում տուժածների թիվն արդեն կազմում է ամբողջ բնկաչության 40 տոկոսը:
Ինչպես հայտնի է դարձել հետազոտության ընթացքում, բրիտանացիների 40 տոկոսը վերջին 5 տարիների ընթացքում ինչ-որ անհարմարություն են զգացել կամ վնասել մատները սմարթֆոններ կիրառելիս: Այս մասին հաղորդում է Medikforum.ru-ն:
Տարեց-տարի սմարթֆոնների ֆունկցիոնալությունն աճում է: Դրան զուգահեռ աճում է նաեւ բջջայինները կառավարելու համար էկրանին ավելի հաճախ սեղմելու անհրաժեշտությունը: Բրիտանացին սմարթֆոնն օրական միջինում մեկ ժամ է օգտագործում, այդ թվում՝ հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններ ուղարկելն ու ստանալը: Յուրաքանչյուր 5 հարցվածներից երկուսը խոստովանել են, որ ժամանակ առ ժամանակ իրենց մատները պետք է հանգստանան:





























