LG ընկերությունը MediaTek-ի հետ համագործակցությամբ պատրաստվում է երեք SIM քարտով սմարթֆոն թողարկել:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ եռաքարտ հեռախոսները պահանջված կլինեն զարգացող երկրներում, որտեղ սպառողները չեն կարողանում թույլ տալ իրենց օգտվել մեկ բջջային օպերատորի ծառայությունից՝ բոլոր ուղղություններով զանգելու համար:
Նշենք, որ եռաքարտ LG Optimus L4II հեռախոսի մոդելն արդեն վաճառվում է Բրազիլիայի շուկայում, իսկ մոտ ապագայում LG-ն մտադիր է թողարկել եւս մի քանի գաջետ՝ նույն տեխնոլոգիայով:
Նման հեռախոսների աշխատանքի սկզբունքը նման է երկքարտանիներին:
Այդ տեխնոլոգիան ապահովում է երեք SIM-քարտերի օգտագործման արդյունավետությունը եւ բաց թողնված զանգերի նվազ քանակությունը , հաղորդում է «Ռոսբալտը»:
Հատկանշական է, որ LG-ն մտադիր է թողարկել ոչ միայն սմարթֆոնների բյուջետային տարբերակներ, այլեւ ստեղծել եռաքարտ հեռախոսների շարք:




























