Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը հայտարարել է, որ Թեհրանն ունի ղարաբաղյան հակամարտության իր ծրագիրը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նա հայտարարել է Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրում նոր սահամանային անցակետի բացման արարողության ժամանակ։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ նա ընդգծել է, որ այս խնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում։ «Իրանը շահագրգռված է այդ հակամարտության շուտափույթ լուծումով եւ մենք այդ ուղղությամբ համապատասխան նախագծեր ունենք»,-ասել է դեսպանը։
Ընդ որում, իրանցի դիվանագետը չի ներկայացրել այդ նախագծերի մանրամասները։





























