Ավստրալացի գիտնականները աշխարհում արեւային առաջին ֆիլտրն են ստացել, որը նմանեցված է մեծ խութերի մարջանին հատուկ բնական պաշտպանությանը, հայտնում է Business Standard-ը: Այն ստեղծել են CSIRO հետազոտական եւ Larissa Bright Australia ընկերությունները:
Այդ ֆիլտրերը պաշտպանում են UVA եւ UVB ճառագայթներից, այսինքն դրանք պիտանի են քսուքներում օգտագործելու համար: Ֆիլտրի վրա գիտնականներն աշխատել են տարիներով: Վերջին երկու տարիներին նրանք փորձում էին մարջաններից ստացված արեւապաշտպան միացությունները` ստուգելով դրանց անվտանգությունը: Արդյունքում միացությունը կատարելագործել են եւ ստացել 48 նոր ֆիլտրեր, հաղորդում է MedDaily.ru-ն:
Աշխատանքի հիմքում ընկած է եղել մարջանե խութերի եւ ճառագայթներից պաշտպանվելու դրանց ունակության մասին 20-ամյա վերլուծությունը: Գիտնականները կարծում են, որ իրենց ստեղծած ֆիլտրերը օծանելիքի ստեղծման գործում նոր չափորոշիչներ կներդնեն: Մոլեկուլային բաղադրությամբ մարջանային ֆիլտրերը բարդ են: Այսինքն դրանց հետ աշխատելը հեշտ չէ: Փոխարենը դրանց արդյունավետությունն ստուգվել է միլիոնավոր տարիների ընթացքում: Ըստ մասնագետների հաշվարկների` արեւից պաշտպանվելու նոր միջոցները շուկայում կհայտնվեն առաջիկա հինգ տարում:





























