Աստղագետները փորձարկումների միջոցով հաստատել են այն ենթադրությունը, որ Սատուրնի արբանյակի վրա սառույցի տակ օվկիանոս կա։ Նման եզրակացության գիտնականները եկել են «Կասսինի» ապարատից ստացված լուսանկարների վերլուծության արդյունքում։ Իրականացված աշխատանքի մանրամասներն ու դրա արդյունքները ներկայացնում է NASA-ի կայքը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Հօգուտ գիտնականների տեսության խոսում է եւ այն փաստը, որ Սատուրնի արբանյակի մակերեսը չափազանց հարթ է։ Իսկ դա վկայում է այն մասին, որ մակերեսն անընդհատ թարմացվում է ստացվող եւ անմիջապես սառչող ջրի հաշվին։