Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ծավալը 2013 թ. առաջին կիսամյակում կազմել է մոտ 110 մլրդ դրամ (մոտ 270 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը 11.9% է: Սակայն աճի հիմնական շարժիչ ուժը եղել է առեւտուրը` 28.4%, իսկ ահա արտադրությունը նվազել է 7.7%-ով:
Ծառայությունները, որ ՏՀՏ ոլորտի մոտ 87.7%-ն է, աճել են 10.3%-ով, որից հեռահաղորդակցությունը` 9.3%-ով:





























