Հունաստանի Պետական մասնավորեցման հիմնադրամը թույլ է տվել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը գնել Hellenic Gas Transmission System Operator S.A. (DESFA) ընկերության օպերատորի ակցիաների մի մասը։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հիմնադրամի ղեկավարող խորհուրդը ընդունել է 400 մլն եվրո արժողղությամբ առաջարկությունը, որը վերաբերում է DESFA-ի 66 տոկոս ակցիաները ձեռք բերելուն։
Հիմնադրամի կարծիքով՝ «ապագայում եկամուտները շատ ավելին կլինեն ինչպես հունական սպառողի, այնպես էլ հունական տնտեսության մրցունակության համար»։
Ավելի վաղ այդ ընկերությունն ու վերջինիս պատկանող խողովակաշարը ձեռք բերել հավակնում էին մի շարք ընկերություններ։




























