Ասա, թե ինչ հեռախոս ես օգտագործում, եւ կասեմ, թե ով ես դու. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ iPhone օգտոագործողներն ինքնասիրահարված ճանապարհորդներ են, Blackberry-ի տերերը մյուսներից շատ են վաստակում, իսկ Android նախընտրում են լավ ճաշակ ունեցող եւ լավ պատրաստող մարդիկ:

Apple-ի սմարթֆոններ ունեցողներն իրենց հրապուրիչ են համարում, այդ թվում՝ նորաձեւ գաջեթների շնորհիվ, նաեւ կարծում են, թե օտգվում են ղեկավարության վաստակած բարեհաճությունից, թեեւ ավելի շատ են ուշանում աշխատանքից:

BlackBerry-ի օգտատերերը ամենահարուստն են, նրանց տարեկան միջին եկամուտը 3 հազար դոլարով ավելին է, քան հետազոտության մյուս մասնակիցներինը: Նրանք ավելի զբաղված են, աղմկոտ, սիրում են SMS-ներ գրել եւ շատ խոսել հեռախոսով:

Android օգտագործում են խոհարարության, նաեւ խմելու հետ սեր ունեցողները, ավելի արտիստիկ են, հավասարակշռված, գրում է Russia Today-ը: