Թուրքիայում արմատներին վերադարձած հայկական ընտանիքը փորձել է երեխային ուղարկել հայկական դպրոց եւ այդ գործընթացի ժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայում հայերը անձը հաստատող փաստաղթղթերում կրում են գաղտնի ծածկագիր:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս պարբերականը,  քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր:  Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

Հայկական արմատներին վերադարձած ընտանիքի փատաբանը նշել է, թե իրենք Թուրքիայի ՆԳՆ-ից պարզաբանում են պահանջում, թե ինչ նպատակով է այսքան ժամանակ հայերին ծածկագրերով նշում