Facebook-ի աշխատակազմը հայտարարել է Embed Post կոճակի ներմուծման մասին, որը թույլ է տալիս գրառումներ կատարել կողմնակի կայքերում ու բլոգներում: Չբացելով ելակետային կայքը՝ հնարավոր կլինի «հավանել» այնտեղի գրառումները, մեկնաբանություններ թողնել եւ այլն:
Կողմնակի կայքերում գրառումներ թողնելու հնարավորությունն արդեն գործում է, օրինակ՝ Twitter-ում կամ YouTube-ում: Առայժմ «տարածման» նոր միջոցը հասանելի է միայն խոշորագույն լրատվամիջոցների՝ CNN. Mashable, People եւ այլ կայքերին: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Facebook-ն այդ հնարավորությունը բոլորին կընձեռի:
Կարելի է տեղադրել միայն հրապարակային գրառումները: Նման հաղորդագրությունիս ուղղակիորեն հնարավոր կլինի «լայքեր» դնել, «տարածել», հեղինակի էջ մտնել եւ հեշթեգներ բացել: HTML կոդը պատճենելու համար անհրաժեշտ է սեղմել երկրագնդի նշանին եւ բացել ցանկի համապատասխան կետը, հայտնում է необходимо Vesti.ru-ն:
Facebook-ի նոր գործառույթը բլոգային հարթակում այն առավել արդյունավետ կդարձնի, կբարձրացնի օգտվողների ակտիվությունը եւ գրառումները տարածման արագությունը:
Հիշեցնենք, վերջերս Facebook-ը կյանքի էր կոչել հեշթեգների իրացումը:





























