Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանին այսօր կոչ է արել ոչնչացնել Իսրայելը: Մի շարք մահմեդական երկրներում նշվող Պաղեստինի օրվան նվիրված Թեհրանի զանգվածային հանրահավաքում ելույթ ունենալով՝  նա հրեական պետությունն անվանել է  «թարախային բշտիկ իսլամական աշխարհի մարմնին, որը հեռացման ենթակա է»:

Ռուհանին նախագահի պարտականությունները պաշտոնապես կստանձնի օգոստոսի 3-ին, երբ ԻԻՀ-ի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հաստատի ընտրությունների արդյունքները: Հաջորդ օրը Իրանի մայրաքաղաքում տեղի կունենա պետության ղեկավարի պաշտոնական երդմնակալության արարողությունը, որին 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո առաջին  անգամ  արտասահմանցի հյուրեր են հրավիրվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուհանիի այսօրվա ելույթից պարզ է դառնում, որ Իսրայելի նկատմամբ նրա քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Իրանի նախկին նախագահների վարած քաղաքականությունից: