Մաքսային վիճակագրության տվյալներով՝ 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 205 հազ. հատ հեռախոսային ապարատ՝ 17.7 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով (հատը՝ 86 դոլար): Նշենք, որ հեռախոսային ապարատների մեծ մասը բջջային հեռախոսներ են:
Նախորդ տարվա համեմատ հեռախոսների ներկրումը ավելի քան կրկնակի նվազել է: Այսպես՝ 2012 թ. առաջին կիսամյակում ներկրվել էր 540 հազ. հատ հեռախոսային ապարատ՝ 25,6 մլն դոլար մաքսային արժեքով (հատը՝ 47,4 մլն դոլար):
Հեռախոսների ամենամեծ մատակարարը Չինաստանն է՝ այդ երկրին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող հեռախոսների մոտ 75%-ը: Ընդ որում՝ վերջին տարիների կտրվածքով դա բավական կայուն ցուցանիշ է:
2013 թ. կտրուկ նվազել է Կորեայի Հանրապետությունից ներկրվող հեռախոսների թվաքանակը՝ 1,5 հազ., նախորդ տարվա 58,2 հազ.-ի համեմատ: Հունգարիայից այս տարի ներկրվել է ընդամենը 82 հատ՝ նախորդ տարվա 6,1 հազարի համեմատ:
Մեծ քանակությամբ հեռախոսներ ներկրվում են Հնդկաստանից՝ 19,7 հազ. հատ (նախորդ տարի՝33.2 հազ. հատ): Թայվանից այս տարի ներկրվել է 8,5 հազ. հատ:





























