«Օդնոկլասնիկի» սոցցանցը ներմուծել է «Կենդանի նվերներ» նոր ծառայությունը՝ տոնական տեսահոլովակներով եւ անիմացիաներով, հայտնել է Mail.Ru Group-ը:

Ըստ ընկերության՝ ցանկացած «կենդանի նվեր» անիմացիայով առանձին ինտերակտիվ պատմություն է, իսկ երբեմն նաեւ՝ ձայնի ուղեկցությամբ: Դրանք ունեն «Play» կանաչ կոճակ: Նման նվերը բացելու համար պետք է սեղմել գլխավոր լուսանկարի կողքին, ժապավենում կամ նվերների հատվածում եղած պատկերին: Նախկինում նվերները սոցցանցում ներկայացված էին սովորական նկարների տեսքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն: 

«Կենդանի նվերները» հասանելի են «Օդնոկլասնիկի»-ի բոլոր օգտատերերի համար: Նվերների  տեսականին անընդհատ կհամալրվի:

«Օդնոկլասնիկին» ամենահայտնի ռուսական սոցցանցն է, այն պատկանում է Mail.Ru Group-ին: Ըստ  LiveInternet-ի՝ կայքի օրական լսարանը կազմում է 40 միլիոն մարդ: