Աուտիկ բնույթի խանգարումներով երեխաները երկու անգամ ավել շատ ժամանակ են ծախսում վիդեոխաղերի վրա, քան նրանց առողջ տարեկիցները, գրում է The Daily Mail-ը: Աուտիզմը, հիպերակտիվությունը եւ ուշադրության ցածր կենտրոնացումը խաղային կախվածության են դրդում, փաստում է հետազոտող Քրիսթոֆեր Էնգելհարդտը Միսսուրի համալսարանից:

Նա հետազոտել 8-18 տարեկան 141 երեխաների: Էքսպերիմենտի մասնակիցներից 56-ի մոտ եղել է աուտիզմ, 44-ի մոտ` հիպերակտիվության համախտանիշ եւ ուշադրության պակաս, իսկ 41-ի մոտ` խնդիրներ չեն եղել: Աուտիզմով երեխաներն օրական 2.1 ժամով ավել են խաղացել, հիպերակտիվություն ունեցողները` 1.7 ժամով, իսկ վերահսկիչ խումբը` 1.2 ժամով, փոխանցում է MedDaily.ru-ն:

Մանկաբույժները խորհուրդ չեն տալիս երեխաներին օրական 2 ժամից ավել տարվել խաղերով: Սակայն խաղերի հասանելիությունը բարդացնում է վիճակը: Հաստատվել է նաեւ, որ սովորական երեխաները հաճախակի են ընտրել սպորտային խաղեր, մինչդեռ առաջին երկու խմբի երեխաները` դերային խաղեր: Հենց դերային խաղերն են ավանդաբար կապվում խաղային կախվածության հետ: