The Daily News-ի տեղեկացմամբ՝ Քեմբրիջի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ կատվի մաշկում առկա Fel d1 պրոտեինը բակտերիալ տոքսինի հետ միասին մարդու օրգանիզմում ալերգիայի տեսքով պաշտպանական ռեակցիա են առաջացնում։ Այժմ գիտնականները դրա բուժման ուղիներ են մշակում։
Պարզվել է, թե մաշկային Fel d1 պրոտեինն ինչպես է ազդում ալերգիայի առաջացման վրա։ Այն տեղի է ունենում, երբ Fel d1 պրոտեինն ու բակտերիալ տոքսիննները սկսում են միաժամանակ ազդել TLR4 ռեցեպտորի վրա։
Այդ ժամանակ մարդու օրգանիզմում ալերգիկ ռեակցիա է առաջանում, որն արտահայտվում է աչքերի կարմրածությամբ, հարբուխով, շնչահեղձությամբ։
Կենսաբանները TLR4 սպիտակուցի ազդեցությունը ճնշող դեղամիջոց են կիրառել, ինչի արդյունքում հաջողվել է դադարեցնել կատվի մաշկի վրա ներգործությունը եւ կանխել հնարավոր բորբոքումը, հաղորդում է Russia Today-ը։





























