Իրանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կրկին սրվել են: Այս անգամ պատճառը Իրանի ընտրված նախագահ Հասան Ռոուհանիի արտահայտություններն էին: Միջազգային գործակալություններից մեկը հաղորդել էր, որ ելույթի ժամանակ նա սպառնացել է ոչնչացնել Իսրայելը: Մի քանի ժամ անց պարզվել է, որ թսրգմանական սխալ է տեղի ունեցել:

Լրահոսում տեղեկատվությունը տարածվել է «Ռոհանին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը» վերնագրով: Մի քանի ժամ անց իրանական պետական Press TV հեռուստաալիքը հայտարարել է, որ հաղորդագրությունը տարածել է ուսանողական ISNA գործակալությունը, որին արտերկրում  ամենանակախ աղբյուրներից են համարում:

Ռոուհանի խոսքի ճշգրտված թարգմանության մեջ եւս առանձնահատուկ ջերմություն չկա Իսրայելի նկատմամբ, այնտեղ ասվում է. «Երկար տարիներ մահմեդական աշխարհի մարմնի վրա վերք կա` պաղեստինյան սուրբ հողի գրավման արդյունքը: Եւ Ալ Կուդսի այս օրը մեզ հիշեցնում է մեր պատմական իրավունքի մասին` կանգնել  բռնության եւ ճնշումների դեմ»: