Հյուսիսային Կարոլինայի համալսարանի քիմիկոսներն ու ինժեներները Nature Communications հանդեսում հրապարակել են հիդրոգելից՝ գրի հիման վրա յուրահատուկ գելատիպ նյութից, ռոբոտների հավաքման ձեռնարկ: Արդյունքում ստացվել են փափուկ ռոբոտներ, որոնք մեդուզա են հիշեցնում: Ինժեներները ռոբոտին հատուկ էլեկտրոդներ են տեղադրել, որոնք ստիպում են նյութին փոխել իր ձեւն ու չափերը:

Գիտնականներն ավելի հեռուն են գնացել՝ պարզելով, որ եթե հիդրոգելին պղնձի իոններ են ներդրվեն, այն ավելի ամուր եւ կայուն կդառնա, հաղորդում է Pravda.ru-ն:

Հեղինակները «մեդուզա-ռոբոտ» են ստեղծել, որը կարողանում են տարբեր չափերի պինդ առարկաներ բռնել եւ բաց թողնել:

Իրենք մշակումը գիտնականները պատրատսվում են օգտագործել կենսառոբոտների ստեղծման համար, որոնք կարող են դեղամիջոց հասցնել մարմնի առանձին մասեր եւ վերահսկել բջիջների վիճակը մարդու օրգանիզմում: