Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող Ռոլսեն խանութի հետնամասում այսօր՝ օգոստոսի 3-ին առավոտյան, կնոջ դիակ են հայտնաբերել: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է՝ 57-ամյա Ժանետա Հ.-ն:

Թե ինչ հանգամանքներում է կինը հայտնվել նշված վայրում, ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ չեն չեն նշել, հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հավաստիացրել են նաեւ, որ կնոջ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: