Facebook-ը երկու տարի միլիոն դոլար է վճարել «սպիտակ» հաքերներին, որոնց շարքում կան ինչպես հմուտ, այնպես էլ սիրողական մակարդակի ծրագրավորողներ։ Նրանք օգնել են փնտրել եւ վերացնել անվտանգության համակարգում եղած բաթողումները: Գումար է ստացել 329 մարդ:

Ձեռնարկությունում նշում են, որ այդ ոգեւորող ծրագիրը շատ օգտակար է եղել, քանի որ «ընկերությունը որքան էլ ծախսեր ամբողջ համակարգի անվտանգության վրա, այն երբեք չէր  կարողանա գոյություն ունեցող բոլոր խնդիրներն ինքուրույն գտնել, դրանք տեսնել բոլոր անկյուններից»:

Նշենք, որ ծրագրի ամենափոքր մասնակիցը 13 տարեկան էր, հաղորդում է Reuters-ը:

Սակայն միայն Facebook-ը չի դիմում «սպիտակ» հաքերների ծառայություններին: Գարնանը  Google ընկերությունը հայտնել էր, որ կողմնակի մասնագետներին վճարել է 1,7 միլիոն դոլար՝ արտադրանքների ծրագրավորման թերությունները հայտնաբերելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: