Բրազիլական դատարանը եւս 25 ոստիկանների դատապարտել է ցմահ ազատազրկման՝ այսպես կոչված «Կարանդիրի սպանդին»՝ պատմության ընթացքում ամենաարյունոտ բանտային ջարդերից մեկին մասնակից լինելու համար:

Սան-Պաուլուի «Կարանդիր» բանտում դատապարտյալների սպանդ իրականացրած ոստիկանների դատաքննությունը փուլային է ընթանում, դատարանը քննում է գործերը ըստ բանտի հարկերի:

Այս տարվա ապրիլի 23 նախկին ոստիկաններ դատապարտվել էին 156 տարվա ազատազրկման՝ առաջին հարկում տեղի ունեցած սպանդի համար: Իրենց հերթին սպասում են եւս 35 ոստիկաններ:

1992թ. ոստիկանական գործողության ժամանակ Սան-Պաուլուի բանտում 111 բանտարկյալ էր սպանվել: Ոստիկանությունը պնդում է, որ փորձել է դադարեցնել ընդհարումը երկու խմբավորումների միջեւ, իսկ դատախազությունը ապացուցել է, թե շատ դատապարտյալների սպանել են իրենց խցերում, մի մասին՝ թիկունքից կրակելով: Որեւէ ոստիկան այդ օրը չէր զոհվել: