Օգոստոսի 4-ին Ճապոնիան ուղեծիր է դուրս բերել  HTV4 տիեզերական բեռնատարը, որտեղ ՄՏԿ անձնակազմի համար անհրաժեշտ բեռներից  բացի կա նաեւ փոքրիկ խոսող ռոբոտ:

Մոտ 30 սմ հասակով եւ մեկ կգ կշռող անդրոիդը  կարողանում է խոսել ճապոներեն եւ կայանում պետք է սպասի ճապոնացի տիեզերագնաց Կոիտի Վակատային,  որը պետք է ՄՏԿ հասնի ավելի ուշ: Ռոբոտի հեղինակն AFP-ին ասել է, որ անդրոիդը պետք է հանդիպելիս ճանաչի տիեզերագնացին:Գիտնականներն այսպիսով փորձում են հասկանալ, թե կարող են արդյոք ռոբոտները բարոյապես աջակցել հանրությունից մեկուսացած տիեզերագնացներին: