Ամերիկյան «Apple»-ը կարեւոր հաղթանակ է տարել իր հիմնական մրցակցի` հարավկորեական « Samsung Electronics»-ի նկատմամբ:  Այսօր առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանը  հայտարարել է միջազգային առեւտրի հարցերով հանձնաժողովի` iPhone 4-ի եւ iPad 2-ի արտահանման արգելքի մասին նախորդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին:

Հունիսին հանձնաժողովը եկել էր այն եզրահանգման, որ այդ սարքերի ծրագրավորման ժամանակ «Apple»-ը խախտել է  «Samsung Electronics»-ին պատկանող հայտնագործության իրավունքը: Դա բազմամիլիարդ վնասով էր սպառնում ընկերությանը, սակայն ԱՄՆ նախագահը օրենքով 60 օրվա ընթացքում կարող էր չեղյալ համարել որոշումը, հաղորդում  է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:Նախագահ Օբաման իր լիազորությունները պատվիրակել էր Ֆրոմանին, ով էլ փորձագետների հետ խորհրդակցություններից հետո հայտարարել էր վերոնշյալ որոշման մասին` հաշվի առնելով նախորդ որոշման պոտենցիալ ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա: