Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանին  նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնն զբաղեցնող Մոհամադ Նեհավենդիանին:

Նշվում է, որ վաղ առավոտից արդեն Թեհրան են ժամանում օտարերկրյա պատվիրակությունները, որոնք 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ մասնակցելու են Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: