Զիմբաբվեում պաշտոնապես հայտարարվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Զիմբաբվեի գործող նախագահ` 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն յոթերորդ անգամ է զբաղեցնում այդ պաշտոնը, եւ երկիրը կկառավարի եւս հինգ տարի:Մուգաբեն երկիրը կառավարում է  արդեն 33  տարի: Ընտրական հանձնաժողովի տվյալներով` նա ստացել է ձայների 60%-ը: