Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ Սուդանի նախագահի օդանավին հատել իրենց երկրի տարածքը:Սուդանի առաջնորդն ուղեւորվում էր Իրան` մասնակցելու Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը:

Սակայն նա ստիպված է եղել ետ վերադառնալ, քանի որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ նրա օդանավին հատել իրենց երկրի տարածքը:Արգելքի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ Օմար Բաշիրը թռչել է ոչ թե նախագահական օդանավով, այլ վարձակալած ինքնաթիռով: