Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում այսօր տեղի է ունեցել նախագահ Հասան Ռոուհանիի երդամնակալության արարողությունը` պատգամավորների եւ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ:

Շաբաթ օրը տեղի էր ունեցել Ռոուհանիի պաշտոնի ստանձնման առաջին փուլը, նրան այդ պաշտոնում հաստատել էր երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:Երդմնակալության արարողությանը մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: