«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) փոփոխում է հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար ռոումինգ ծառայության միացման պայմանները: Այսուհետ, Beeline իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, պարզապես լրացնելով համապատասխան դիմումի ձեւը վաճառքի եւ սպասարկման մեր գրասենյակներից որեւէ մեկում, կարող են ակտիվացնել ռոումինգ ծառայությունն առանց երաշխիքային կանխավճարի:
Նշենք նաեւ, որ հետվճարային հաշվարկային համակարգի այն բաժանորդներն, ովքեր օգտվում են «Իմ ընկերություն» ծառայությունից եւ ունեն GOLD կամ VIP կարգավիճակ, ինչպես նաեւ այն ֆիզիկական անձիք, ովքեր ունեն նույն կարգավիճակը «Beeline Bonus+» ծրագրի շրջանակում, կարող են միացնել ռոումինգ ծառայությունը` պարզապես զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն:
«Իրականացնելով տեխնիկական բազայի վերազինմանն ուղղված շարունակական քաղաքականությունը` մենք առաջնորդվում ենք ոչ միայն ենթակառուցվածքների կատարելագործմամբ, այլ փորձում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի յուրաքանչյուր բաժանորդի համար: Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայության միացմանն առանց երաշխիքային կանխավճարի գանձման, ապա կարծում եմ, որ այն կդարձնի Beeline բաժանորդների հանգիստն ավելի հաճելի եւ հարմարավետ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ «Beeline Bonus+» ծրագիրը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային կապի բաժանորդներին հավաքել բոնուսային միավորներ եւ փոխարինել դրանք Beeline ծառայություններով, ինչպես նաեւ ստանալ մի շարք առավելություններ:





























