Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեին, հաշվի առնելով երկրի կառավարման հարցերում Մահմուդ Ահմադինեջադի «ահռելի փորձը», նախկին նախագահին ընդգրկել է Որոշումների ընդունման նպատակահարմարության խորհրդի մեջ, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
Որոշումների ընդունման նպատակահարմարության խորհուրդը Խամենիին կից խորհրդատվական մարմին է: Նրա լիազորությունների մեջ են Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի եւ Սահմանադրության պահապանների խորհրդի միջեւ հակասությունների կարգավորումը: խորհրդի անդամները հիմնականում պահպանողականներ են, իսկ մարմինը գլխավորում է Ահմադինեջադի հին մրցակից Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաժարականից հետո Ամադինեջադը նշանակվելու է Թեհրանի նոր տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր:




























