Ամերիկացի բնիկների կործանման պատճառների վերաբերյալ վաղեմի վեճում առաջնությունը վերցրել են գիսաստղային հիփոթեզի կողմնակիցները` ստանալով նոր հաստատումներ, որոնք ներկայացրել են Հարվարդի համալսարանի գիտնականները:

Գրենլանդիայից վերցված սառույցի նմուշներում գիտնականները նկատել են պլատինի փոշի, որը ձեւավորվել է 12890 տարի առաջ: Պլատինը եղել է տիեզերական ծագման, ինչից էլ եզրահանգում է արվել, որ աղբյուրը եղել է գիսաստղը:

Նշվում է, որ հենց 12900 տարի առաջ է Հյուսիսային կիսագնդում սկսվել կտրուկ սառցակալումը, որը, ըստ գիտնականների, տեւել է  մոտ  500 տարի եւ դարձել ամերիկացի բնկիների կործանման պատճառը: Բնիկներն անհետացել են  13 հազ. տարի առաջ` այդ շրջանի խոշոր կենդանիների հետ միասին:

Իսկ որտեղի՞ց են հետո Ամերիկայում հայտնվել հնդկացիները: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ  նրանք եկել են Սիբիրից: