Իրանական իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, ում մեղադրում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով «Մեհր» գործակալությունը:

Ենթադրյալ լրտեսի ձերբակալությունը տեղի է ունեցել Իրանի հարավ-արեւելքում՝ Քերման նահանգում, որտեղ նա տվալներ էր հավաքում լեռնահարստացուցիչ ոլորտի մասին: Ձերբակալության ժամկետն անհայտ է: Քննությունը կարծում է, թե կասկածյալը գաղտնի տեղեկությունները փոխանցել է Թայլանդում Իսրայելի դեսպանատանը: գործի մանրամասները չեն հաղորդվում, հայտնի է, որ լրտեսը կաննելու է դատարանի առջեւ, հայտնում է Lenta.ru-ն: