Իրանցիները միշտ էլ կանգնած են եղել սիրիացիների կողքին եւ այսօր էլ անսահմանափակ աջակցություն են տրամադրելու վերջիններիս։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալիկիի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է պետական միջազգային «Դամասկոս» ռադիոկայանը, Լարիջանին ընդգծել է, որ Սիրիայի նկատմամբ լայնամասշտաբ օտարերկրյա դավադրությունը տապալվելու է։ Նա հույս է հայտնել, որ Սիրիան ճգնաժամից ավելի ուժեղացած դուրս կգա։
Իր հերթին Վաիլ Ալ-Հալիկին Սիրիայի անունից շնորհակալություն է հայտնել իրանցիներին։ Նա հաստատել է, որ հերոսական սիրիական բանակը օրեցօր նորանոր հաղթանակներ է տանում ահաբեկիչների եւ վարձկանների նկատմամբ։




























