Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդման արարողությանը աննախադեպ քանակությամբ հյուրեր են՝ եղել մոտ 60 երկրներից։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ արարողությանը մասնակցելու փաստին, նա նշել է, որ ամեն ինչ նորմալ է անցել, բացառությամբ այն հանգամանքի, որ իրանական լրատվամիջոցներից մեկը սխալ տեղեկատվություն է տարածել, թե դահլիճ մտնելով՝ Սարգսյանը չի ողջունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։ Սակայն փորձագետը նշում է, որ չի կարծում, թե դա ընդգծված հակահայկական քաղաքականության դրսեւորում է, քանի որ թուրքական լրատվամիջոցները առհասարակ նման տեղեկությունների չեն անդրադարձել։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Հասսնա Ռոուհանիի երդման արարողությանը, իսկ օգոստոսի 5-ին կայացել է երկու երկրների նախագահների պաշտոնական հանդիպումը։