ԱՄՆ նախկին իշխանությունների քաղաքականությունը Իրանի նկատմամբ այլեւս արդիական չէ։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ անդրադառնալով իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների խստացմանը։

Նրա խոսքով՝ նախկին աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ԱՄՆ վարած քաղաքականությունը կարելի էր ինչ-որ առումով արդարացված համարել, սակայն այսօր ամեն ինչ այլ է։ Նա նշել է, որ միջուկային խնդրի լուծման պարտադիր նախապայման են փոխզիջումները։

Ընդգծենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը արտոնել է օրինագիծը, որով խստացվում են Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։