Չնայած պատժամիջոցներին՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 380 մլն դոլարը։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ-իրանական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ ըստ ստորագրված համաձայնագրերի, կողմերը ծրագրում են այն ցուցանիշը հասնել մինչեւ 1 մլրդ դոլարի, փոխանցում է  Fars գործակալությունը։

Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանը եւ Իրանը նախատեսում են Արաքս գետի վրա ՀէԿ կառուցել։