Նայջել Էքլանդը, որն աշխարհում կենսաբանական պրոթեզե ձեռքով առաջին հիվանդն է, այցելել է Ռուսաստան: Նա իր այցելություններով փորձում է աշխարհին ցույց տալ, որ «Տերմինատոր» ֆանտաստիկ ֆիլմում նկարագրված ապագան լրիվ հնարավոր է եւ դա սարերի հետեւում չէ:

Անսովոր Bebionic3 պրոթեզի տերը ձեռքը կորցրել է 2006 թվականին՝ գործարանում դժբախտ պատահարի հետեւանքով: Ամեն բան փոխվել է, երբ RSLSteeper ընկերության գիտնականները նրան առաջարկել են մասնակցել կիբեր-ձեռքի փորձարկմանը:

Հիմա նա գործարանում տեղի ունեցած պատահարի մասին ժպիտով է հիշում:

Միկրոէլեկտրիկ պրոթեզն իրական ձեռքի տեսք ունի, իսկ կառավարումն իրականացվում է նեյրոմկանային ազդակների օգնությամբ, որոնք ուղարկում է մարդու ուղեղը:

Այս հեղափոխական պրոթեզի շնորհիվ Նայջելը անդամահատումից հետո առաջին անգամ կարողացել է ինքնուրույն հագնվել: Գիտնականները նշում են, որ սա ընդամենը սկիզբն է մարդու անմահության ճանապարհին:

Նրանք պնդում են, որ 2030 թվականին աշխարհում արհեստական բանականություն կստեղծեն, իսկ արդեն 2045-ին սովորական մարդուն կփոխարինի իսկական հոլոգրամման: