Իսպանացի աստղաբանների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երկրին սպառնում են Չելյաբինսկի երկնաքարի «բարեկամները»։

2013թ մարտի միջադեպից ընդամենը մեկ ամիս անց գիտնականներն այն եզրակացության են եկել, որ երկնաքարի զանգվածն ի սկզբանե 10-11 հազար տոննա է եղել, տարիքը՝ 4-5 միլիարդ տարեկան։ Գիտնականները ենթադրում են, որ այն Երկրի ուղղությամբ է շարժվել Մարսի եւ Յուպիտերի միջեւ գտնվող աստերոիդային գոտուց։

Մադրիդի Կոպլուտենսե համալսարանի թիմը դիմել է համակարգչային մոդելավորման տեխնելոգիային՝ Չելյաբինսկի երկնաքարի «կենսագրությունն» իմանալու նպատակով:

Իրենց հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կա մոտ 20 երկնային մարմին, որոնք պետենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար եւ կարող են անցնել նույն ուղին, ինչ Չելյաբինսկի երկնաքարը, հաղոդում է «Vesti.Ru»-ն։

Նրանք ենթադրում են, որ այդ բոլոր տիեզերական քարերը մոտ 40 հազար տարի առաջ մեկ ամբողջություն են կազմել։