Ինտերնետ-ալիքը հեռարձակումը սկսել է հարավ-արեւելյան Սիչուան նահանգից։ Հեռուստադիտողին ուղիղ եթերում ցույց են տալիս, թե ինչպես են տասնյակ պանդաներ ապրում արգելոցում, փոխանցում է Xinhua գործակալությունը։

iPanda.com կայքի այցելուները կկարողանան ընտրել, թե ինչ դիտել 6 տարբեր կատեգորիաներից։ 28 տեսախցիկներ հեռարձակում են 80 կենդանիների առօրյա կյանքը, փոխանցում է Russia Today-ը։

Մեծ պանդանեը բնակվում են կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում՝ Սիչուանում եւ Տիբեթում։ Նրանք սնվում են եղեգներով, հազվադեպ՝ միջատներով, թռչունների ձվերով եւ ալն։ Ամբողջ աշխարհում ազատության մեջ բնակվում է 300 առանձնյակ։ Հազվադեպ կենդանին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի խորհրդանիշն է։