Սմարթֆոններով հնարավոր կլինի կարգավորել մեքենայի նստատեղերն ու հայելիները, նման համակարգ արտոնագրել է Apple ընկերությունը:

Դա թույլ է տալիս բջջային գաջեթներին հիշել վարորդի համար հարմար կարգավորումները: Եւ մարդը, նստելով այլ մեքենայի մեջ, կարող է այն հարմարեցնել իրեն: Համակարգը թույլ կտա հիշել կողային հայելիների դիրքը, ղեկանիվի դիրքը, նաեւ վարորդի նստատեղը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով The Unofficial Apple Weblog-ը:

Բնականաբար, մեքենան պետք է էլեկտրոնային կարգավորումներ ունենա, նաեւ Bluetooth: