ԱՄՆ-ում սարսափելի վթարը տեսագրել են տեսախցիկները. Բեռնատարն ընկել է 12 մետր բարձրությունից։ Մեքենայում գտնվող վարորդը հրաշքով փրկվել է։
Բեռնատարը ցած է ընկել, քանի որ դրա ճանապարհը կտրել է մարդատար մեքենա։ Միջադեպը գրանցվել է Բոսթոնի մոտակայքում։ Մարդատարի 25-ամյա վարորդը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն։
Ոստիկանության տվյալներով՝ մարդատարի կին-վարորդն առաջին անգամ չէ, որ ղեկին է նստում ալկոհոլ օգտագործելուց հետո։











