2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներքին անվտանգության վարչության կատարած ծառայողական քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներով ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն` 26,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 16,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 19:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր:





























