Trustwave ընկերության մասնագետները խոցելիություն են գտել Lixil ընկերության Satis ճապոնական «խելացի» զուգարանակոնքում: Խոցելիությունը կարող է թույլ տալ չարակամին առանց տիրոջ գիտության կառավարել սարքը:

Բանն այն է, որ սարքի փին-գաղտնաբառը ի սկզբանե «0000» է եւ այն հնարավոր չէ փոխել: Ուստի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն սմարթֆոնում անհրաժեշտ հավելված դնել եւ միանալ Bluetooth-ով:

Դրանից հետո չարագործը կարող է իր ցանկությամբ բարձրացնել եւ իջեցնել կափարիչը, միացնել բիդեն եւ օդային չորացուցիչը, անհանգստացնել օգտվողին: Նման գործողությունները կարող են ավելացնել ջրի եւ էներգիայի ծախսը:

Satis «խելացի» զուգարանակոնքի գինը կազմում է 5,5 հազար դոլար: