Ադրբեջանի քաղաքացիները զանգվածաբար փոխում են քաղաքացիությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ –ի տվյալները, հայտնում են, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել Ադրբեջանի 15 604 քաղաքացի:
Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարության` 2003-2012թթ. Թուրքիայի քաղաքացու հավաստագիր է ստացել 124 հազ. օտարերկրացի: Ընդ որում` ամենաշատը Բուլղարիայի քաղաքացիները` 44 հազար:
Նույն ժամանակահատվածոմ տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է 8 հազար 197 մարդ:





























